Ադրբեջանը փորձում է օրակարգ մտցնել ինչ-որ հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն պայմանագրի կնքումը, որը շատ բացասական եմ գնահատում, հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ադրբեջանցիների «վերադարձի» մասին հարցին:
Նրա խոսքով՝ ցանկության դեպքում 5-10 օրվա ընթացքում հնարավոր է Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրել:
«Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել ՀՀ տարածք, չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին ու ասել, թե վախենում են ռևանշիզմից»,- ընդգծել է Սիմոնյանը՝ պատասխանելով Ալիևի հայտարարությունների մասին հարցին: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը վախենում է ռևանշիզմից, թող նորմալ հարաբերություններ հաստատի հարևանների հետ:
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը:
Մանրամասները՝ տեսանյութում։