Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի շատ լինել, քան հենց հայերը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը Բաքվում կայացած «COP29»-ի մասին ասուլիսի ժամանակ ասել է, որ Փարիզը՝ ի տարբերություն Երևանի, դեռ չի հաշտվել Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
«Միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ ստիպված են լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»,- հայտարարել է Ալիևը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադառնալով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող որոշմանը, հայտարարություն էր արել, որում նշվում էր, որ վերահաստատում են այն դիրքորոշումը, որը Ֆրանսիան հետևողականորեն որդեգրել է։