Ավելի քան 2800 բեռնատար Վերին Լարս անցակետում սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելու համար, հայտնում է Սպուտնիկ Գրուզիան՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնին։
Նշվում է, որ ճանապարհը փակվել է եղանակային անպարենպաստ պայմանների պատճառով։ Կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի երեկոյան ռուսական կողմից, ընդհանուր առմամբ, սպասվում է 2854 բեռնատարի մուտք Վրաստան։
Դեկտեմբերի 12-ին Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով ճանապարհը փակ է եղել կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար: Մաքրման աշխատանքներից հետո այս տեսակի տրանսպորտի համար ճանապարհը բացվել էր դեկտեմբերի 13-ի կեսօրից հետո։