Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուի խոսքերն է մեջբերում РИА Новости-ին։
«Ռուսական զորքերի խմբավորումները շարունակում են մնալ Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը», – ասել է Շոյգուն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Նախարարը ռուսական զորքերին հանձնարարել է նոր իրավիճակում ապահովել Սիրիայում և Ղարաբաղում խաղաղության և կայունության պահպանումը։