Վրաստանում եղանակային վատ պայմանների պատճառով փակել են դեպի Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները` կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին:
Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա-Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունն արգելվել է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի համար: Պատճառը ձյան առատ տեղումներն ու մերկասառույցն են։
Բացի այդ, արգելվել է 30 և ավելի նստատեղ ունեցող մեքենաների անցումը։ Մյուս մեքենաների երթևեկությունը թույլատրվում է։