Ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զեքի Աքթուրքին։
Նա նշել է, որ դեկտեմբերի 26-28-ն Ադրբեջանում հիբրիդային սպառնալիքներին արձագանքելու վարժանքներ են անցկացվում։
Հոկտեմբերին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ մարտավարական զորավարժություններ էին անցկացրել, որոնք տեղի էին ունեցել նաև Նախիջևանում։