Հունվարի 5-ին, ժամը 10:00-ից 16։00-ը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը տեղի կունենա սգո մատյանի բացումը՝ նվիրված Իրանում պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին, հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը:
«Սգո մատյանը նվիրված է Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին տեղի ունեցած ողբերգական պայթյունների հետևանքով երթին մասնակից 100-ից ավելի զոհվածների հիշատակին»,- նշում են դեսպանատնից։
Բոլոր ցանկացողները կարող են այցելել դեսպանատուն և իրենց գրառումները թողնել մատյանում՝ հարգելով զոհերի հիշատակը։
Հունվարի 3-ին Իրանում պայթյուն էր որոտացել գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պայթյունի զոհերի թիվը հասել է 211-ի: