Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևին նշանակել է երկրի պաշտպանության փոխնախարար և ցամաքային զորքերի հրամանատար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Մինչ այս նշանակումը և 2015 թվականից Միրզոևը զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի պաշտոնը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ նա ղեկավարել է Ջեբրայիլի շրջանի և Շուշիի գրավման գործողությունները։
Ադրբեջանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնում Միրզոևը փոխարինել է պահեստազոր ուղարկված Էնվեր Էֆենդիևին։