Ռուսաստանը և Ադրբեջանը ստորագրել են 2024-26 թվականներին երկկողմ համագործակցության զարգացման «ճանապարհային քարտեզը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաստաթուղթը Բաքվում ստորագրել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը։
Նշվում է, որ «ճանապարհային քարտեզը» նախատեսում է կոնկրետ քայլերի ընդունում առևտրի, տնտեսական և ներդրումային, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության, հումանիտար և սոցիալական, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև պարենային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման համար։
Մուստաֆաևի և Օվերչուկի հանդիպման ժամանակ կողմերը նշել են, որ 2017 թվականի համեմատ՝ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է և անցած տարի գերազանցել է 4,3 միլիարդ դոլարը։ Բացի այդ, 2023 թվականին՝ 2017 թվականի համեմատ, երկու երկրների միջև ընդհանուր բեռնափոխադրումների ծավալը կավելանա 87 տոկոսով, այդ թվում՝ տարանցիկ բեռների ծավալն աճել է մոտ 4 անգամ։ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը 2017 թվականի համեմատ աճել է 44%-ով։