Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին Էրդողանը հայտարարել է Ռաիսիի հետ բանակցություններից հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, Ռայիսիի Թուրքիա այցի շրջանակներում Թեհրանն ու Անկարան ստորագրել են նաև 10 փաստաթուղթ՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության վերաբերյալ։ Նշվում է, որ համաձայնագրերը վերաբերում են երկաթուղու, էներգետիկայի, համատեղ առևտրային գոտիների և կապի ոլորտներին: