Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանական կողմն առաջիկա շաբաթներին կներկայացնի իր դիրքորոշումը համաձայնագրի պայմանների վերաբերյալ»,- ասված է հայտարարությունում:
Հունվարի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկների հետընթացի առկայության մասին։ Հունվարի 12-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոստովանել էր, որ խաղաղության պայմանագրի հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետընթացը կապված է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի Երևան այցի հետ։
Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկներին և այժմ սպասում է Բաքվի պատասխանին։