Սպայի սպանության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ այլ սպա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով զինվորական դատախազությանը։
Նշվում է, որ միջադեպի մասին տեղեկություն է ստացել Ֆիզուլիի զինվորական դատախազությունը։
Հետաքննության տվյալներով՝ սպա Նիզամի Աբդուլաևը վիճաբանության արդյունքում սպանել է իր գործընկեր Ամիլ Աբդուլաևին։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, սպան որպես կասկածյալ կալանավորվել է։