Իրանը միաժամանակ երեք արբանյակի հաջող արձակում է իրականացրել, հաղորդում է Press TV-ն:
Արբանյակները երկրի ուղեծիր են դուրս բերվել 450 կմ-ից մինչև 1100 կմ բարձրության վրա։
««Mahda»,«Keyhan-2» և «Hatef-1» արբանյակները կիրակի օրն արձակել են Սեմնան նահանգի Իմամ Խոմեյնիի անվան Տիեզերական կենտրոնի արձակման հարթակից։ Հրթիռակիրը մշակվել է Իրանի պաշտպանության նախարարության մասնագետների կողմից»,- հավելել է հեռուստաալիքը:
Արբանյակների քաշը չի գերազանցում տասը կիլոգրամը։