Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի ցանկանում, բայց ոչ մի սպառնալիք անպատասխան չի թողնի, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Ելույթ ունենալով Թեհրանի 24 հազար նահատակների ազգային կոնգրեսի փակման արարողության ժամանակ՝ գեներալ Սալամին հավելել է, որ Իրանը պատերազմից չի վախենում։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կարձագանքի երկրի, նրա շահերի և քաղաքացիների վրա ցանկացած հարձակման ցանկացած պատրվակով։
Հունվարի 20-ին Թեհրանը հայտնել էր Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով իրանցի 4 ռազմական խորհրդականների մահվան մասին։ Հարվածի հետևանքով զոհվել էին նաև սիրիացի զինվորներ, որոնց թիվը չի նշվում։