Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական կողմը ձերբակալել է Չեխիայի քաղաքացու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
Ենթադրվում է, որ նա «մտել է Ադրբեջանի տարածք՝ շրջանցելով հայկական կողմի ականապատ գոտին»։
Նշվում է, որ համապատասխան տեղեկությունն ուղարկվել է Ադրբեջանում Չեխիայի հյուպատոսություն։ Ներկայումս պարզվում է ձերբակալվածի ինքնությունը։