Ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից Ադրբեջան անցնելու ժամանակ Չեխիայի քաղաքացու է ձերբակալել, հղում անելով Չեխիայի ԱԳՆ-ին՝ հայտնել են չեղախական ԶԼՄ-ները։
«Կարող ենք հաստատել Չեխիայի քաղաքացու ձերբակալությունը»,- հայտնել են գերատեսչությունում։
Ըստ ԱԳՆ մեկնաբանության՝ ձերբակալության պատճառը «Չեխիայի քաղաքացու կողմից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելն է»:
Փետրվարի 3-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին ադրբեջանցի սահմանապահների կողմից Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին: Նույն օրը ՀՀ-ում Չեխիայի դեսպանատունը չէր մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին իր քաղաքացու ձերբակալության մասին լուրը։