ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Իրանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային իրադարձություններում, փոխանցում է IRNA գործակալությունը։
«Կարծում եմ՝ այս դերը շատ կարևոր է»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով տարածաշրջանում լարվածության տարածման և Իրանի դերի մասին հարցին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իրանին խնդրել է անել հնարավորը՝ տարածաշրջանում լարվածության տարածումը կանխելու համար։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանի համար անընդունելի է ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում։