Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի համար անընդունելի է ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտում։
«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի ինքնիշխանությանը: Եվ այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն «կտրականապես համաձայն չէ» Երևանի առաջարկին, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա: Ալիևը նաև տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին և հայտարարել, որ Երևանը, Սևանը և Սյունիքի մարզը ճանաչվել են որպես «Ադրբեջանի պատմական հողեր»։
Մանրամասները՝ տեսանյութում: