Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է պաշտոնապես լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և մի շարք այլ մեխանիզմներ։ Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տեղեկություններով՝ Ալիևը հայտարարել է մի շարք մեխանիզմների պաշտոնապես վերացման կարևորության մասին, ինչպիսիք են ԵԱՀԿ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Նա դրանք անվանել է «ոչ ակտիվ կառույցներ»։
Ալիևի խոսքով՝ «ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է», իսկ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը «կրում է երկկողմանի բնույթ»։