ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նշում են, որ Վրաստանի վարչապետն ընդունել է հրավերը:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:
Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձև, որով վստահություն էր հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարությանը։ Կոբախիձեի թեկնածության և նախարարների կաբինետի կազմի օգտին քվեարկել էին 84, դեմ՝ 10 պատգամավոր:
Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական էր տվել Վրաստանի վարչապետի պաշտոնից։ Նա հայտարարել էր, որ ընդունել է քաղխորհրդի առաջարկը՝ ստանձնել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: