Իրանի խորհրդարանում հայկական համայնքը ներկայացնող երկու պատգամավոր է ընտրվել, հայտնում է «Ալիք» թերթը:
Աղբյուրը նշում է, որ ընտրությունները կայացել են մարտի 1-ին։ Նախնական, ոչ պաշտոնական տվյալներով՝ 12-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի և Իրանի հյուսիսային շրջանի իրանահայության շահերը կներկայացնի գործող պատգամավոր Արա Շահվերդյանը, իսկ Սպահանի և Իրանի հարավային շրջանի իրանահայությանը՝ Գեղարդ Մանսուրյանը:
Թեհրանի և Իրանի հյուսիսային շրջանի ընտրություններին մասնակցած 6193 ընտրողներից 5097-ն (82.30%) իրենց ձայնը վստահել են Արա Շահվերդյանին, իսկ Սպահանի և Իրանի հարավային շրջանում 78%-ն ընտրել է Գեղարդ Մանսուրյանին: