Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել է այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։
Բաքուն հայտարարել է, որ 4 «ոչ էքսկլավային գյուղեր»՝ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Ղըզըլհաջըլի «ենթակա են անհապաղ ազատագրման»։ Նշվում է, որ «նրանց պատկանելիությունն Ադրբեջանին անվիճելի է»։
Փոխվարչապետի գրասենյակը նաև հայտարարել է, որ սահմանազատման գործընթացում կլուծվի Վերին Ոսկեպար, Սոֆուլու, Բարխուդարլու և Տիգրանաշեն 4 «էքսկլավային գյուղերի» «ազատագրման» հարցը։
Մարտի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին պատմել է Տավուշի չորս գյուղերի մասին, որոնք Ադրբեջանն առաջին հերթին է պահանջում: