ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը նախատեսված տարածաշրջանային այցի շրջանակներում կժամանի Հայաստան, հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակված ժամանակացույցի՝ մարտի 19-ին Ստոլտենբերգը Երևանում կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նաև հայտնում են, որ մարտի 19-ին տեղի կունենա Գլխավոր քարտուղարի և ՀՀ վարչապետի համատեղ մամուլի հայտարարությունը: