Լոնդոնում Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով, Armenia Today-ին հայտնում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։
Մասնավորապես, մարտի 12-14-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կայացել է Լոնդոնի գրքի միջազգային փառատոնը, որին մասնակցել են բազմաթիվ երկրներ՝ ներկայացնելով իրենց հրատարակությունները։ Գրքի փառատոնին մասնակցել է նաև Ադրբեջանը, որը ներկայացրել է շուրջ 300 գիրք։
«Տաղավարում փակցված է եղել մեծ քարտեզ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է գրությամբ։ Մեծ քարտեզի կողքին պատկերված են եղել այլ քարտեզներ, որոնցում արտացոլված էին Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- հայտնում է կենտրոնը։
Նշվում է, որ ցուցադրված որոշ գրքեր հակահայկական քարոզչության և ատելության տարածման օրինակներ էին։ Մասնավորապես, ցուցահանդեսին ներկայացվել է «Հայկական ահաբեկչություն» վերնագրով գիրք։
«Այս օրինակները վկայում են, որ Ադրբեջանը մշակութային միջոցառումն օգտագործել է քաղաքական, հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով։ Լոնդոնի գրքի տոնավաճառի պաշտոնական կայքում նշված է, որ տոնավաճառն այն վայրն է, որտեղ համաշխարհային հրատարակչական համայնքը միավորվում է հարաբերություններ զարգացնելու և ստեղծագործական բովանդակության ապագան որոշելու համար»,- ասվում է հայտարարությունում:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը տարակուսելի է և դատապարտելի է համարում, որ մշակութային միջոցառման կազմակերպիչները հանդուրժում են այնպիսի բովանդակության ցուցադրությունը (ահաբեկչություն երևույթին վերագրվում է ազգային պատկանելություն), որը ռասիզմի, էթնիկ ատելության ակնհայտ դրսևորում է։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...