Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ 1 մարդ է մահացել, 11-ը՝ վիրավորվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Մասնավորապես, Դիարբեքիրում՝ քվեարկության ընթացքում, զենքի, քարերի և մահակների գործադրմամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, 11 վիրավորից 2-ի վիճակը ծանր է։
ԶԼՄ-ները հայտնել են, որ ծեծկռտուքի հետևանքով մահացածը 44-ամյա Էմին Չելիքն է։