Ադրբեջանը 3 ամսով կալանավորել է Ֆրանսիայի քաղաքացի Կլեր Տեգո Հյուգոյին՝ Բաքվի մետրոյի պահեստ ներխուժելու քրեական գործով, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի իրավապահները Հուգոյին մեղադրում են Բաքվի մետրոյի մի քանի վագոն ներկելու և մետրոյին 2850 դոլարի վնաս պատճառելու մեջ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ պահեստ ներխուժելու գործում ներգրավված են նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիներ Հան Պոլը և Իսմայել Դե Սենտ-Քուենտը։
Չի նշվում, թե խափանման ինչ միջոց է ընտրվել գործով ամբաստանյալների նկատմամբ: Քննչական միջոցառումները շարունակվում են, հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն։