Թուրքիայի խոշոր քաղաքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո, որտեղ հաղթել էր ընդդիմությունը, բողոքի ակցիաներ, զանգվածային ցույցեր են սկսվել, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ կան ձերբակալվածներ։
Տասնյակ մարդիկ ծեծկռտուքներ են կազմակերպում ոստիկանության հետ, փողոցներում կրակում են ինքնաձիգներից, վառում անվադողեր և Մոլոտովի կոկտեյլներ նետում իրավապահների վրա, իսկ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառում, մահակներով հարվածներներ հասնում ակցիայի մասնակիցներին, տեղեկացնում է աղբյուրը։
Ըստ SHOT-ի՝ բողոքի ակցիաներն առնվազն վեց խոշոր քաղաքում են։ Ակցիաներն սկսկվել են այն բանից հետո, երբ Վանի ընտրական հանձնաժողովը որոշել է ընտրությունից հեռացնել քրդամետ DEM կուսակցության թեկնածու Աբդուլա Զեյդանին։ Նշվում է, որ նա հաղթանակ էր տարել, սակայն մանդատը տրամադրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության թեկնածուին։
Քրդստանի աշխատավորական կուսակցությանը սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում բնակիչներին փողոց դուրս գալու կոչ է արել։ Լարվածության ֆոնին տեղական իշխանություններն ապրիլի 3-17-ն արգելել են զանգվածային հավաքները։
Մարտի 31-ին Թուրքիայի խոշոր քաղաքներում քաղաքապետերի ընտրություններ էին անցկացվել, որտեղ, նախնական տվյալներով, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունն ստացել էր 37,3%, ԱԶԿ-ն՝ 35,7% ձայն։ ԱԶԿ-ն վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ պարտություն էր կրել, և Էրդողանն ընդունել էր այն։