Գեներալ Տիրան Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Տավուշի գյուղերի հանձնումով կքանդվեն մեր պաշտպանության հիմքերը և ՀՀ զինված ուժերը վատ վիճակում կհայտնվեն։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն այդ հատվածին տիրելու համար հատուկ օպերացիա պիտի մշակեր, որ կարողանար ճեղքում առաջացնել մեր պաշտպանական գծում։ Նա նշել է, որ 2000-ականների սկզբից Ադրբեջանի զինված ուժերն ու սահմանապահներն իրարից գրեթե չեն տարբերվում, «սահմանապահները սպառազինությամբ ավելի լավ վիճակում են, ուժերի հարաբերակցությունը մեզ համար վատ է»։
Հակադարձելով իշխանությունների այն պնդմանը, որ եթե չհանձնեն պատերազմ կլինի, գեներալ Խաչատրյանը հակադարձել է՝ «տան, պատերազմ չի՞ լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում։