Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Ալմաթիում, հայտնում են ԶԼՄ-ները Ղազախստանի ԱԳՆ-ին հղումով։
Նախարարները կհանդիպեն երկկողմ ձևաչափով՝ առանց միջնորդների։
Բանակցությունների առաջին փուլը կայացել էր մայիսի 10-ին՝ Բարեկամության տանը։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել, հայտնել...