Իրանա-ադրբեջանական սահմանին մեկնարկել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում տեղի է ունեցել «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ պայմանավորվածության՝ Ադրբեջանն ու Իրանը համատեղ կօգտագործեն Արաքս գետի ջրային և էներգառեսուրսները: «Գիզ գալասին» Իրանի հյուսիս-արևմուտքում ամենամեծ և ամենակարևոր սահմանային ջրային նախագիծն է։
«Գիզ գալասին» կառուցվել է «Խոդաֆերին» ջրամբարի վրա, նախատեսված է 1,6 միլիարդ խորանարդ մետր ջրի հետ աշխատելու համար: