Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վթարի հետևանքով ամբողջությամբ այրվել է, բոլոր ուղևորները զոհվել են, հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի։ Ըստ իրանական լրատվամիջոցների՝ փրկարարները հասել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման վայր։ Իրանական լրատվամիջոցները նաև հրապարակել են առաջին լուսանկարները վթարված ուղղաթիռից։
Press TV-ն Իրանի փոխնախագահն ավելի վաղ հայտնել էր 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին, գրել էր IRNA-ն:
Ըստ Mehr-ի՝ ուղղաթիռի զոհված ուղևորների թվում են նաև այաթոլլա Ալի Հաշիմին, Ջումա-Թավրիզի իմամը, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին և մի քանի այլ անձինք:
ԶԼՄ-ները մայիսի 19-ին հայտնել էին, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի հետ սահմանի` Ջուլֆա քաղաքի մոտ: Պատճառը, ըստ լուրերի, մառախուղն էր։ ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել այն մասին, որ նախագահին տեղափոխող ուղղաթիռում գտնվել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի Կարմիր մահիկի տվյալներով՝ կործանված ուղղաթիռը որոնում է 46 փրկարարական խումբ։