Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի «դրական առաջընթացի» կապակցությամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանի խոսքով՝ Անկարան ուշադիր հետևում է այս գործընթացին։ Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Մայիսի 17-ին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն է ողջ տարածաշրջանի համար»։