Ադրբեջանն այս տարի 705 մլն մանաթով (մոտ 412 մլն դոլար) կավելացնի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտներին հատկացվող ծախսերը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Արդյունքում՝ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը մոտավորապես 6,4 միլիարդ մանաթից (ավելի քան 3,7 միլիարդ դոլար) կհասնեն ավելի քան 7,1 միլիարդ մանաթի (մոտ 4,2 միլիարդ դոլար):