Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Թուրքիա է հասել առաջին բեռնատար գնացքը, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ գնացքը Բաքվից Կարս է հասցրել 632 տոննա պլաստիկ հումք՝ բեռնված 20 կոնտեյներով։ Համապատասխան մաքսային ստուգումներից հետո այն տեղափոխվել է լոգիստիկ կենտրոն։
Նշվում է, որ երկաթուղու վրացական 184 կմ հատվածի արդիականացման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում էին 2023 թվականի մայիսից և ավարտվել այս տարվա մայիսի 20-ին։
Երկաթուղու երկարությունը 829 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանի տարածքով, 246 կմ-ը՝ Վրաստանով, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։ Նոր ճանապարհը հնարավորություն է տվել զգալիորեն կրճատել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների առաքման ժամանակը մինչև 15 օր։
2023թ․ նոյեմբերին Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործման մեկնարկը կտրվի հաջորդ տարի։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր 2022 թվականի օգոստոսին։