Իրանն ու Ադրբեջանը հունիսի 12-ին երկու երկրների տարածքում միաժամանակյա համակարգված զորավարժություններ կանցկացնեն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ երկու երկրներում կայանալիք զորավարժություններում համակարգված կերպով կիրականացվեն տարբեր խնդիրներ՝ «հնարավոր դիվերսիոն գործողություններից ռազմավարական օբյեկտներն ու կապի գծերը պաշտպանելու համար»։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությունների ժամանակ կկենտրոնանան անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ հրամանատարների որոշումներ կայացնելու հմտությունների և պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման, ինչպես նաև ստորաբաժանումների միջև հաղորդակցության բարելավման վրա: