Հունիսի 20-ին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության վարչության նիստում որոշել է Միլի Մեջլիսի լուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դիմում ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Որոշումն ընդունել են միաձայն։
«Անհրաժեշտ է հաշվի առնել այս ժամանակահատվածում երկրի խորհրդարանի լիարժեք գործունեության նպատակահարմարությունը: Կարծում ենք, որ ներկա պայմաններում Միլի Մեջլիսը, առաջնային համարելով պետության շահերը, պետք է հանդես գա խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ»,- կուսակցության հայտարարությունը մեջբերել են ԶԼՄ-ները։