Իրանում ավելի քան 14 միլիոն ձայների հաշվարկից հետո ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանն առաջատար է երկրի արտահերթ նախագահական ընտրություններում, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։
«Փեզեշքիանին աջակցել է 5,96 միլիոն ընտրող, պահպանողական Սայիդ Ջալիլիին՝ 5,56 միլիոն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ 1,89 միլիոն, Մուստաֆա Փուրմոհամադիին՝ գրեթե 112 հազար»,- գործակալությունը մեջբերում է ընտրական հանձնաժողովի տվյալները։
Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ժողովրդի ձայների ավելի քան 50%-ը։ Եթե ոչ ոք այդքան ձայն չստանա, ապա մեկ շաբաթ անց՝ հուլիսի 5-ին, կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցի առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուն։
Իրանի հյուսիս-արևմուտքում ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին և ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռի վթարը տեղի էր ունեցել մայիսի 19-ին։ Մայիսի 20-ին Իրանի կառավարությունը հաստատել էր ուղղաթիռի վթարի հետևանքով Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամի զոհվելու լուրը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից, որի հետ մայիսի 19-ին մասնակցել էր «Խոդաֆերին» հիդրոէլեկտրակայանի շահագործման և «Գիզ գալասի» ՀԷԿ-ի բացման արարողությանը։ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է Մոհամեդ Մոհբերին։
Դիտեք և կարդացեք Armenia Today-ի ռեպորտաժը՝ «Փորձագետը գնահատել է նախագահական ընտրություններից հետո Իրանի քաղաքականության հնարավոր փոփոխությունները»։
Իրանի և Թուրքիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Կահիրեում՝ D-8 Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում, Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանային...