ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի Noble Partner («Արժանի գործընկեր») համատեղ զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգվել են՝ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով, հայտնում է newsgeorgia.ge-ն։
«Միացյալ Նահանգներն սկսել է Վրաստանի հետ ռազմավարական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայումը։ Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգներն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները Վրաստանում, որոնք ի սկզբանե նախատեսված էին 2024 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը»,- Պենտագոնի հայտարարությունը մեջբերում է հրատարակությունը:
Նշվում է, որ որոշումը կապված է վրացական իշխանությունների «կեղծ հայտարարությունների»՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Վրաստանում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու փորձերի, ինչպես նաև «իշխող կուսակցության դեմ հեղաշրջման երկու փորձերին նրանց մասնակցության հետ»։
Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ն հայտարարել է ամերիկա-վրացական համագործակցության վերանայման մասին Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունումից անմիջապես հետո։ 2016 թվականից Վրաստանում անցկացվում են Noble Partner բազմազգ զորավարժությունները։