Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահը վստահություն է հայտնել, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները՝ «հիմնված խորը պատմության վրա, կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում»։
Հուլիսի 8-ին Էրդողանը հայտարարել էր, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է», ոչ թե ադրբեջանցի։