Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, որի հետ միասին քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությունը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:
«Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար»,- ասվում է հաղորագրությունում:
Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին երկկողմ և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Կողմերը շեշտել էին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը: