Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին և խոսել տարածաշրջանային խաղաղության օրակարգի շուրջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի հավատարիմ է խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար «կարևոր է փոփոխել Հայաստանի սահմանադրությունը և դրանով իսկ վերացնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։
Հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցության հարցը։ Հելգա Մարիա Շմիդը, անդրադառնալով Կասպից և Սև ծովերով կանաչ միջանցքի նախագծի կարևորությանը, նշել է, որ կանաչ նավահանգիստների նախագիծը նշանակալի տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ օրակարգում։ Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ օրակարգում տնտեսական և բնապահպանական խնդիրներն են, և այդ նախագծերը նպաստում են վստահության ձևավորմանը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։
Հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։