Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոհամմադ Ռեզա Արեֆին նշանակել է Իրանի առաջին փոխնախագահ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Այսօր ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել է Փեզեշքիանին նախագահի պաշտոնում։ Գործակալությունը գրում է, որ առաջին փոխնախագահին նշանակելու հրամանագիրը տրվել է արարողությունից մի քանի ժամ անց։
«ԻՌՆԱ» գործակալությունը նշում է, որ 73-ամյա Արեֆը ռեֆորմիստ քաղաքական գործիչ է և ներկայումս Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ է, որը լուծում է Սահմանադրական պահապան խորհրդի և խորհրդարանի միջև հակամարտությունները:
2001-2005 թվականներին Արեֆը զբաղեցրել է առաջին փոխնախագահի պաշտոնը ռեֆորմիստ նախագահ Մոհամմադ Խաթամիի վարչակազմում, ինչպես նաև 2016-2020 թվականներին ներկայացրել է Թեհրանը Իրանի խորհրդարանում: