Ադրբեջանի զինվորական դատախազության փոխանցմամբ՝ զինծառայող Արշադ Գահրամանովն ինքնասպան է եղել հրազենի գործադրմամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ըստ լրատվականի՝ Ադրբեջանի Զինվորական դատախազության Քարվաճառի զինվորական դատախազության և քրեագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները դեպքի վայրում դիակի զննություն են իրականացրել։
Փաստի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են տարբեր փորձաքննություններ, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական միջոցառումներ, հայտնել է կայքը։ Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է։