Թուրքիայի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Euronews-ը։
Նիստը նվիրված է եղել Ջան Աթալայային, որն անցյալ տարի զրկվել էր պատգամավորական մանդատից: Քննարկման ժամանակ Աշխատավորական կուսակցության պատգամավոր Ահմեթ Շիքը, ամբիոնից դիմելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին, հայտարարել է, որ նրանք ամոթ ու խիղճ չունեն։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող կուսակցության պատգամավորներից մեկը մոտեցել է ամբիոնին և գետնին տապալել Ահմեդ Շիքին։
Հետագա ծեծկռտուքի ժամանակ, որին մասնակցել են խորհրդարանի տասնյակ անդամներ, բռունցքներով հարվածել են օրենսդիրներից մեկին՝ արյան կաթիլներ թողնելով ամբիոն տանող աստիճաններին: Հաղորդվում է, որ վիրավորվել է նաև մեկ ընդդիմադիր գործիչ:
«Սա ամոթալի վիճակ է։ Խոսքերի փոխարեն օդում բռունցքներ են թռչում, հատակին արյուն է թափվում, ծեծում են կանանց»,- հայտարարել է Օզգուր Օզելը, ով գլխավորում է ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը։
Զուրաբիշվիլին խոսել է Հայաստանի «եվրոպական ապագայի» վրա Վրաստանի ռուսամետ քաղաքականության ազդեցության մասին
Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի կուրսի փոփոխությունը և ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների դադարեցումը կազդեն Հայաստանի եվրոպական ապագայի վրա, հայտարարել է Վրաստանի նախագահ...