Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը քննարկել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տվյալների՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նշվում է, որ Բայրամովը Քըլըչին մանրամասն տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Սեպտեմբերի 11-ին Քըլըչը հանդիպել էր ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Կողմերը շահագրգռվածություն էին հայտնել շարունակելու երկու երկրների մոտեցումների սերտ համակարգումը, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հասնելու ուղիների շուրջ։