Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիներին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների գոտի ուղարկելու հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ԶԼՄ-ների տվյալներով՝ «բռնությամբ հակամարտության գոտի են ուղարկել» Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևին, Էլխան Շիրինովին և Վուգար Մագերամովին։