Իրանի ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը շնորհավորում է բարեկամ, հարևան Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը Անկախության օրվա առթիվ»,- ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության շնորհավորանքում։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանին մաղթել է բարգավաճում, հաջողություններ և երկու երկրների միջև մշտապես կապերի զարգացում։
Հայաստանում Իրանի դեսպանությունն իր շնորհավորանքում նշել է, որ Իրանն առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը։ Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ Թեհրանը հաստատակամ է Հայաստանի հետ պահպանել բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել դրանք՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ ի շահ երկու ժողովուրդների։
Անկախության օրվա առթիվ Հայաստանին շնորհավորել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին, Հայաստանում Ֆրանսիայի և Չեխիայի դեսպանները։