Հրազենի կրակոցի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Մուսա Բայրամովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Զինվորական դատախազի ավագ օգնական Ֆիրադ Ալիևը նշել է, դատախազները զննել են դեպքի վայրը և դիակը, առգրավել կարևոր իրեր և կատարել այլ քննչական գործողություններ։
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները։