Իրանի բանակի առնվազն 2 զինվորական է զոհվել Իսրայելի հարձակման հետևանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով՝ Իսլամական Հանրապետության զինված ուժերի հայտարարությունը։
«Իրանի բանակը գիշերը զոհաբերել է իր երկու զինվորականի՝ դիմակայելով Սիոնիստական ռեժիմի ագրեսիային։ Նրանք պաշտպանում էին ժողովրդի անվտանգությունն ու Իրանի շահերը»,- ասվում է հայտարարությունում։
Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարվածներ էին հասցրել Իրանում հրթիռների արտադրության օբյեկտներին և նրա «երկիր-օդ» հրթիռների տեղամասերին։ Գործողությունն ստացել էր «Ապաշխարության օրեր» ծածկանունը։
Հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում էր իրականացրել Իսրայելի վրա։ Հարվածի ժամանակ արձակվել էր շուրջ 180-200 հրթիռ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իրանը պատասխան կստանա։ Հոկտեմբերի 6-ին Թեհրանը հայտարարել էր Իսրայելի հնարավոր գործողություններին արձագանքելու ծրագրերի նախապատրաստման մասին։
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի մեջ․ կան զոհեր
Թուրքիայի Մուղլա նահանգում շտաօգնության ուղղաթիռը մխրճվել է նահանգային կենտրոնի ուսումնահետազոտական հիվանդանոցի շենքի մեջ, ինչի հետևանքով 4 մարդ է զեհվել, հայտնել...