Թուրքիայում հազարավոր մարդիկ մասնակցել են ցույցերի՝ դժգոհելով ընդդիմադիր քաղաքապետերի կալանավորման և այդ պաշտոններում իշխանական թեկնածուների նշանակման դեմ, հայտնում է Ermenihaber-ը։
Ցույցեր են տեղի ունեցել երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում։
Հրատարակությունը նշում է, որ ցույցերը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են շուրջ 60 մարդու, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» և «Ժողովրդավարական շրջանների» կուսակցությունների առաջնորդներին:
Մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով՝ ՏԻՄ ղեկավար պաշտոններում ընտրվել էին մի շարք ընդդիմադիր գործիչներ։